Մեր մասին

«Վիկտորիա» ճամբարի պատմությունը, առաքելությունը և արժեքները

🌟 Մեր առաքելությունը

«Վիկտորիա» ճամբարի առաքելությունն է ստեղծել անվտանգ, ոգեշնչող և ստեղծագործական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր ներուժը, զարգացնել նոր հմտություններ, ձեռք բերել անմոռանալի հիշողություններ և կյանքի ընկերներ:

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա եզակի է և ունի իր տաղանդը: Մեր նպատակն է օգնել նրանց բացահայտել իրենց ուժեղ կողմերը, զարգացնել ինքնավստահություն և ստեղծել դրական ինքնապատկեր՝ միջավայրում, որը խրախուսում է հետաքրքրասիրությունը, համագործակցությունը և փոխադարձ հարգանքը:

🏕️ Մեր տեղադրությունը

Մենք գտնվում ենք Աղավնաձոր գյուղում (Ծաղկաձոր համայնք, Կոտայքի մարզ), լեռներով, փշատերև անտառներով և մաքուր օդով շրջապատված՝ առողջացման, հանգստի և ակտիվ ժամանցի համար իդեալական պայմաններ:

Մեր ճամբարը տեղակայված է 1500 մետր բարձրության վրա՝ ծովի մակարդակից, ինչը ապահովում է զով ամառ և հիանալի կլիմա: Շրջակայքը հարուստ է բնական գեղեցկությամբ՝ անտառներ, լեռնային հոսող գետեր և հիասքանչ բնական տեսարաններ:

Մեր տարածքն ունի՝

  • Ժամանակակից հարմարավետ հյուրանոցային տիպի բնակելի համալիր՝ պատշգամբով
  • Մեծ և անվտանգ այգի խաղերի համար
  • Ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտեր
  • Բացօթյա լողավազան և դահլիճ (բեմ)
  • Խոհանոց՝ լիարժեք 4-ճաշատեսակ սննդով

📣 Ծնողների կարծիքները

Լսեք մեր ճամբարացիների ծնողների կարծիքները և տեսեք նրանց տպավորությունները:

✓Սերտիֆիկատ

Victoria Camp՝ վկայականներով ու պարգևներով ճանաչված ճամբար։ Մենք արժանացել ենք վստահության:

Մեր Անձնակազմը

❤️ Մեր արժեքները

«Վիկտորիա» ճամբարի ամեն մի գործողություն ուղղված է մեր հիմնական արժեքների պահպանմանը, որոնք ստեղծում են եզակի մթնոլորտ և մեր յուրահատուկ մոտեցումը երեխաների դաստիարակությանը:

Անվտանգություն
Երեխաների առողջությունն ու անվտանգությունը մեր առաջնահերթությունն է
Հարգանք
Մենք խրախուսում ենք փոխադարձ հարգանք և ընդունում բազմազանություն
Բնության սեր
Մենք դաստիարակում ենք շրջակա միջավայրի պահպանման գիտակցություն
Զարգացում
Մենք նպաստում ենք բազմակողմանի զարգացմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը
Զվարճանք
Մենք հավատում ենք, որ ուրախությունն ու զվարճանքը կրթության կարևոր մասն են
Ընկերություն
Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ ծնվում են կյանքի ընկерություններ

📜 Մեր պատմությունը

«Վիկտորիա» ճամբարը հիմնադրվել է 2020 թվականին՝ երեխաներին անմոռանալի ամառային հանգստի հնարավորություն տալու նպատակով: Ամեն տարի մենք աճում և զարգանում ենք՝ պահպանելով մեր հիմնական արժեքները և բարելավելով մեր ծրագրերը:

2020

«Վիկտորիա» ճամբարի հիմնադրումը: Առաջին հերթափոխի անցկացում 5 երեխայի հետ:

2021

Ծրագրի ընդլայնում և նոր արկածային խաղերի ներդրում: Ճամբարն ընդունում է ավելի քան 200 երեխա:

2022

Նոր վայրի տեղափոխում Աղավնաձոր: Սկսվում է մշտական հիմունքներով շինարարությունը:

2023

Բացվում է ժամանակակից հյուրանոցային համալիրը: Մասնակիցների թիվը հասնում է 500-ի:

2024

Ստեղծվում է հեղինակային կրթական ծրագիր, որը հաստատվում է ԿԳՄՍ նախարարության կողմից:

2025

Նոր սպորտային և ստեղծագործական ստուդիաների բացում: Ծրագրի ընդլայնում մինչև 8 հերթափոխ:

Ճամբարի պատմությունը